211652_close_icon
views-count1366 դիտում article-date 17:39 22-01-2014

Ուկրաինայի նախագահական նստավայրում սկսվել է Յանուկովիչի և ընդդիմադիրների հանդիպումը

Ներկա պահին Ուկրաինայի նախգահական նստավայրում հանդիպում է ընթանում Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև: Հանդիպմանը մասնակցում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, աշխատանքային խմբավորման ղեկավար Անդրեյ Կլյուևը, «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշինի» կուսակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը, «Սվոբոդա»-ի առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում այսօր առավոտյան «Բերկուտ» ՆԳ հատուկ ջոկատը քանդել է ցուցարարների բարիկադները: 6 ժամյա բախումներ ընթացքում մահվան դեպքեր են գրանցվել:

Նմանատիպ նյութեր