211652_close_icon
views-count2353 դիտում article-date 18:55 22-01-2014

ԱՄՆ-ում արտակարգ դրություն է. հետաձգվել է 4,3 հազար չվերթ

Շուրջ 4.3 հազար չվերթ հետաձգվել են ԱՄՆ-ում, առատ տեղացող ձյան պատճառով: Երկրի ղեկավարությունը հայտարարել է մի քանի նահանգներում արտակարգ դրություն և բնակիչներին զգուշացրել է, որ ավտոմեքենաներով ճանապարհորդելուց զերծ մնան և սպասեն տանը, քանի որ ջերմաստիճանն իջել է մինչև -17 Քաղաքային գրասենյակներն ու դպրոցները փակ են, այս մասին հաղորդվել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: ԱՄՆ պետհիդրոմեդի կանխատեսումներով, 1 օրվա ընթացքում հնարավոր է ձյուն գա 36 սմ շերտով: Չիկագոյում արդեն ձյան շերտը հասել է 25 սմ-ի, Նյու Յորքում` 15, իսկ Բոստոնում` 21 սմ:

Նմանատիպ նյութեր