9792 դիտում
19:45 22-01-2014
Վայոց Ձորում գերեզմանի վանդալիզմը հնարավոր է վերածվի վենդետայի
Այսօր՝ հունվարի 22-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ 52-ամյա Ջուլիետա Բաղդասարյանը և 72-ամյա Գեղամ Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ամուսիններ են և հայտնեցին, որ 7 տարի է չի դադարում նրանց թոռան Հայկ Բաղդասարյանի շիրիմի պղծությունը: «Ամեն անգամ գերեզմանին այցելելով նկատում ենք, որ ծաղկամանը կոտրված է, խաչը` շպրտված»,- ասացին նրանք:
Բաղդասարյանները նշեցին, որ կատարվածը միմիայն վրեժխնդրություն է քանի, որ նրանց 17-ամյա թոռանը 2007 թվականի փետրվարին սպանել էր իրենց համագյուղացի Կարեն Մանուկյանը, իսկ Կարեն Մանուկյանին 2007 թվականի օգոստոսի 18-ին սպանել էր Բաղդասարյանների որդի Համլետ Բաղդասարյանը, որի համար այժմ նա պատիժ է կրում:
«Դեպքի մասին տեղյակ են ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և զբաղվում են»,- ասաց Գ. Բաղդասարյանը, թե որքան կտևի այս վանդալությունը ընտանիքը չգիտի, սակայն հուսով են, որ այս վերջին վանդալիզիմից հետո ոստիկանությունը գոնե այս անգամ օպերատիվորեն կգործի և գյուղում կդադարի վանդալիզմը, իսկ եթե ոստիկանությունը չգործի, ապա ստիպված պատասխան քայլեր կձեռնարկեն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13745 դիտում
14:49 20-02-2014
Արմավիրում գիշերը տեղի ունեցած կրակոցները արդյո՞ք վենդետայի շարունակությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1034 դիտում
12:57 13-04-2015
Չպետք է թույլ տալ, որ Եմենի ճգնաժամը վերածվի ձգձգվող տարածաշրջանային հակամարտության. Պան Գի Մուն