211652_close_icon

Դեսպան Կիրակոսյանն Ավստրիայում մասնակցել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմի համար ընդունելությանը

views-count1013 դիտում article-date 20:57 22-01-2014
Հունվարի 20-ին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը Հոֆբուրգի իր նստավայրում ընդունեց Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմին և ներկաների առաջ հանդես եկավ ուղերձով: Ընդունելության շրջանակներում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Նախագահ Ֆիշերը նախ իր ողջույնները փոխանցեց Հայաստանի իր պաշտոնակցին, որից հետո կողմերն անդրադարձան 2014թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքին:

Նմանատիպ նյութեր