211652_close_icon
views-count1624 դիտում article-date 21:13 02-06-2014

Արցախի արտգործնախարարը մասնակցել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը

Հունիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում դրական է գնահատել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գոյություն ունեցող համագործակցության մակարդակը, ընդգծելով նրա հետագա զարգացման ու ընդարձակման կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հաջողությունների հասնելու տեսանկյունից։

Նմանատիպ նյութեր