211652_close_icon

Ռիո դե Ժանեյրոյում սկսվել են կայծակից վնասված Հիսուս Քրիստոսի արձանի վերանորոգման աշխատանքները

views-count5066 դիտում article-date 21:28 22-01-2014
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում աշխատողների բրիգադը սկսել է վերանորոգել Կորկովադու լեռան գագաթին տեղակայված Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը: Նշենք, որ օրեր առաջ կայծակի հարվածից վնասվել էր արձանի աջ ձեռքը, հայտնում է RIA Novosti-ն: Երկրի կառավարությունը վերականգնելու է նաև նախկինում վնասված ևս մեկ մատ, ինչպես նաև արձանի գլուխը: Հիսուս Քրիստոսի արձանի բարեկարգման աշխատանքները կընթանան չորս ամիս: Իշխանությունների որոշման համաձայն, արձանի մոտակայքում կավելացվի կայծակից պաշտպանող բաներների քանակը:

Նմանատիպ նյութեր