211652_close_icon
views-count1721 դիտում article-date 09:09 22-01-2014

Մի շարք ինտերնետային լրատվամիջոցներ փակվում են կամ «վերապրոֆիլավորվում». Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է.«Համապետական ընտրությունների նախաշեմին, ինչպես նաև դրանից հետո սնկի նման աճող ինտերնետային լրատվամիջոցների դաշտում վերջին շրջանում «վերադասավորություններ» են տեղի ունենում։ Դեռ տարեմուտին իշխանական շրջանակներում խոսակցություն կար, որ լրատվական այդ դաշտը հստակեցման կարիք ունի, այլապես հնարավոր չի լինի խուսափել քաոտիկ վիճակից, նախ, որ ամեն քաղաքացու այլևս ընկնում է «ութուկես» լրատվամիջոց, և ապա՝ այդ լրատվամիջոցները հետզհետե դառնում են անվերահսկելի ոչ թե ցենզուրայի, այլ այլոց անձնական կյանք, «անկողին» մտնելու, հայհոյելու, վենդետաներ իրականացնելու տեսանկյունից։ Նախորդ օրը լուր ստացվեց, թե փակվել է «Նռնակ» էլեկտրոնային կայքը, որը, որոշ տեղեկություններով, «նայում» էր ոչ անհայտ Դոգը՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս նաև աշխատանքից է ազատվել։ Փակման շեմին է նաև Երևաննյուզը, որը կապվում է Նուշիկյանների անվան հետ, փակվել է mardik.am-ը՝ ոչ անհայտ Գուրգեն Արսենյանին պատկանող։ Ի դեպ, մերձԲՀԿ-ական լրատվամիջոցների կյանքում նույնպես շատ բան է փոխվել, վերջիններս, ճիշտ է, չեն փակվել ու չեն փակվելու, սակայն «վերապրոֆիլավորման» և որակական այլ փոփոխությունների գործընթացի մեջ են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր