211652_close_icon
views-count4968 դիտում article-date 09:35 22-01-2014

Այս տարվա ապրիլի 1-ից սկսած մի շարք ապրանքների համար դրոշմապիտակներ կկիրառվեն. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է այս տարվա ապրիլի 1-ից դրոշմապիտակով օծել բազմաթիվ ու բազմապիսի ապրանքներ: Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։ Այսինքն, նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի 1 տրամադրած դրոշմապիտակները։ Այդպիսիք անցած տարվանից արդեն կիրառվում են զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, հանքային ջրերի շշերի վրա։ Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որում էլ հենց ներառված է վերը նշված դրույթը։ Դրոշմապիտակավորելու այս նախաձեռնությունը կառավարությունը պատճառաբանում է տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարի նկատառումներով։ Այսինքն, նշված ապրանքների դրոշմապիտակավորման արդյունքում տվյալ ապրանքների արտադրությունը և ներկրումը ավելի հեշտ կլինի հաշվառել, հետևաբար նաև հարկելը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր