211652_close_icon
views-count1495 դիտում article-date 09:50 22-01-2014

Այսօրվա արտագաղթն երեք ուղղություն ունի` արտերկիր, գերեզմաններ, բանտեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այսօրվա Հայաստանի իրավիճակի մասին, ասաց, թե մարդիկ փող չունեն, որովհետև աշխատանք չունեն։ «Աշխատանք էլ չունեն, որովհետև աշխատատեղ չկա։ Իսկ աշխատատեղ չկա, որովհետև փոքր և միջին բիզնես չկա։ Փոքր և միջին բիզնես էլ չկա, որովհետև ոչնչացվեց այդ ամենը։ Ոչնչացվեց, որովհետև երևի այդպես էր պետք,–թվարկեց Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երևույթը, որ զարգանում է, արտագաղթն է,–այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որևէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր