211652_close_icon
views-count2146 դիտում article-date 10:11 22-01-2014

Վարդան Ղուկասյանի որդին սպառնացել է «խփել տալ» Սամվել Բալասանյանին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. « Երեկ Գյումրիից տեղեկություն է ստացվել, որ նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ըն­կերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձ­նատանը, նրա հասցեին հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել: Ըստ նույն աղբ­յուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյա­նը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները մեզ հետ զրույցներում նշում էին, որ նման մի դեպք էլ տեղի է ունե­ցել 2012 թվականին, որը, սակայն, անհե­տևանք է մնացել: Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին հարցրեցինք՝ արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տե­սագրությունը: «Սամվել Բալասանյանը Հա­յաստան է վերադարձել երեկոյան և նշված տեղեկությանն ականատես չի եղել»,- պատասխա­նել է Եգանյանը» : Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր