6127 դիտում
19:02 26-02-2014
Վարդան Ղուկասյանը շոկի մեջ գցեց Սամվել Բալասանյանին. aravot.am
Երեկ Գյումրիում զորավար Անդրանիկի արձանի մոտ, քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից նրա ծննդյան արարողությունը նշելիս զավեշտալի մի դեպք է գրանցվել, որի մասին այսօր ողջ քաղաքն է խոսում, գրում է [url=http://www.aravot.am/2014/02/26/435424/]Aravot.am[/url]-ը:
Զորավարի արձանին նախ տեղադրվել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ծաղկեպսակը, որից անմիջապես հետո Վարդան Ղուկասյանի թիկնապահը բերել ու տեղադրել է «Անդրանիկ Օզանյանին ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանից» գրառումով ծաղկեպսակը (տես լուսանկարում):
Սա շոկի մեջ է գցել Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին, քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, նախկին ոստիկան Սլավիկ Ղազարյանը, անմիջապես գործի է անցել. իր զբաղեցրած պաշտոնից ելնելով` ամենայն հավանականությամբ մտածել է, որ ապօրինի գործողություն է կատարվում:
Պաշտոնյան մի կողմ է հրել ծաղկեպսակը, ստիպել Ղուկասյանի թիկնապահին անմիջապես հեռացնել այն: Սակայն րոպեներ անց, քաղաքապետարանի պաշտոնյաների` Անդրանիկի արձանից ոտքերը քաշելուն պես, Վարդան Ղուկասյանի թիկնապահ Տիգրանը նորից է տեղադրել ծաղկեպսակը: Ականատեսների պատմելով, Գյումրու անցուդարձից անտեղյակ մի կին ապշած հարցրել է. «Հիմի ո՞վ է մեր քաղաքապետը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ[url=http://www.aravot.am/2014/02/26/435424/] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
13641 դիտում
21:30 10-06-2015
Այն, ինչ հայտնաբերվեց տղայի աչքի մեջ` շոկի մեջ գցեց բուժանձնակազմին. տեսանյութ
7111 դիտում
04:10 28-06-2016
Եվրո-2016. Իսլանդիան շոկի մեջ գցեց աշխարհին. Տեսանյութ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին