211652_close_icon
views-count1793 դիտում article-date 12:08 22-01-2014

ԱՄՆ-ի իրավապահները կասեցրել են Իրանին F-35 կործանիչի մասին տվյալներ փոխանցելու փորձը

ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի դատախազությունը ԱՄՆ Պաշտպանական նախարարության նախկին կապալառու, 59-ամյա Մոզաֆֆեր Խազայիին մեղադրանք է ներկայացրել՝ Իրանին գերգաղտնի տեղեկություն վաճառելու փորձ կատարելու համար: Ըստ տեղեկություների՝ վերջինս փորձել է Իրան ուղարկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչի գերգաղտնի ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ: Մեղադրյալը միաժամանակ ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացի է հանդիսանում: Նրան ձերբակալել են այս տարվա հունվարի 9-ին՝ Նյու Ջերսիի Նյուարք Լիբերթի միջազգային օդանավակայանում:

Նմանատիպ նյութեր