211652_close_icon
views-count1271 դիտում article-date 13:32 22-01-2014

Տեղ-տեղ հնարավոր է ձյուն

Հունվարի 22-ին կդիտվի փոփոխական եղանակ, ցերեկը տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն, /հարավային շրջաններում՝ միայն տեղ-տեղ կարճատև տեղումներ/: Օդի ջերմաստիճանն առանձին վայրերում մի փոքր կբարձրանա: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ ձյան բերվածքի պատճառով հնարավոր է դժվարանցանելիություն: Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից: Եղանակը Երևանում. օրվա առաջին կեսին կդիտվի փոփոխական ամպամածությամբ: Կեսօրից հետո տեղ-տեղ հնարավոր է ձյուն: Հնարավոր է նաև մերկասառույց; մառախուղ և ցածր տեսանելիություն: Գիշերը -5-8 /, ցերեկը 0+2: Աղբյուր՝ www.weather.am

Նմանատիպ նյութեր