211652_close_icon
views-count1625 դիտում article-date 13:56 22-01-2014

Էրդողանին շուրջ 1 տարի գաղտնալսել են

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել, որի մեջ եղել է նաև հատուկ հաղորդիչ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Պարզվել է, որ 1 տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություն է ստացել խոշոր չափերի կաշառքների մասին, որից հետո մի ողջ տարի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Էրդողանի, հեռախոսային զրույցները գաղտնալսվել են: Անօրինական գաղտնալսումների հետ կապված աշխատանքից հեռացվել է Թուրքիայի Հեռուստահաղորդակցային կապի ղեկավար (TİB) Ջեմալեթթին Չելիքը, ով մինչև 2012 թվականն աշխատել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT):

Նմանատիպ նյութեր