211652_close_icon
views-count989 դիտում article-date 09:55 28-11-2014

Վրաստանի ՆԳՆ-ին թույլատրվել է գաղտնալսել իր քաղաքացիներին

Վրաստանի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ հաստատել է օրինագծերի փաթեթը, որը թույլ կտա ՆԳՆ-ին գաղտնալսումներ կատարել իր երկրի քաղաքացիների շրջանում: Մեկ այլ օրինագիծ, որով նախատեսվում էր գաղտնալսումներում ուժային կառույցների ներկայացուցիչների սահմանափակում, չի ընդունվել: Միևնույն ժամանակ փաթեթներից ոչ մեկը վետոն հաղթահարելու համար չի ստացել անհրաժեշտ 76 ձայները՝ ընդունելու համար անձնական տվյալների պաշտպանության, Քրեական-գործընթացային և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու համար:

Նմանատիպ նյութեր