211652_close_icon
views-count2034 դիտում article-date 10:00 23-01-2014

ԵՊՀ դասախոսը չի բարեհաճում գալ դասերին` չներկայանալով նաև 2 քննության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում։ Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաև քննությանը։ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսանողները պատմեցին, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն իրենց գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով։ Ու զավեշտալին այն է, որ նա 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է։ Մագիստրանտներին երեկ չի հաջողվել հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քանի որ վերջինս երկրում չի։ Նրանք դիմում են գրել ռեկտորին՝ ներկայացնելով Գրիգորյանի անպատասխանատու վերաբերմունքի մանրամասները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր