211652_close_icon
views-count1136 դիտում article-date 12:55 23-01-2014

Կիևի կենտրոնում ցուցարարներին միգուցե կրակել են սադրիչները. Ազարով

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծիքով Կիևի կենտրոնում ցուցարարներին հավանաբար կրակել են սադրիչները: Վարչապետը նաև ընդգծել է, որ իրավապահ մարմնի աշխատակիցները չէին կարող կրակ արձակել, քանզի նրանք զիված չեն եղել: Այս մասին փոխանցում է BBC-ն: «Ըստ նախաքննության, կրակոցներն արձակվել են տանիքից: Այնտեղ ոստիկաններ չկային: Ենթադրաբար դրանք եղել են սադրիչներ, ովքեր ցանկացել են իրավիճակը կրկին սրել»,- ասել է Ազարովը: Վարչապետը Կիևի կենտրոնում տեղի ունեցող բախումները բնութագրել է որպես «ծայրահեղականների, արմատականների ելույթներ»:

Նմանատիպ նյութեր