211652_close_icon

Սոչիի Օլիմպիադային մասնակցող ԵՄ երկրների մի շարք պատվիրակություններ սպառնալիքներով նամակներ են ստացել

views-count1718 դիտում article-date 15:04 23-01-2014
Սոչիի Օլիմպիական Խաղերի նախաշեմին եվրոպական երկրների մի շարք ազգային օլիմպիական կոմիտեներ սպառնացող ահաբեկչական բնույթի էլեկտրոնային նամակներ են ստացել: Այս մասին լուսաբանել են Հունգարիայի և Սլովենիայի ԶԼՄ-ները, ապա լուրը հաստատել են նաև Իտալիան և Գերմանիան: Այս մասին գրում է NEWSru.com-ը: Հունգարիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հաղորդագրությունը օլիմպիադայի մասնակցմանը խոչընդոտ չի հանդիսանա: Սլովենիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը իր հերթին ասել է, որ ստացված նամակը իրավապահ մարմիններին է փոխանցվել: Նույն կերպ են վարվել նաև Իտալիայում և Գերմանիայում:

Նմանատիպ նյութեր