Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի
Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«(Բանակցությունների ձևի) ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու միջոցով:
Դա թելադրանք է: Միջնորդներով բանակցությունները կարող են երաշխավորել իսկական և օգտակար երկխոսություն…. Եվ մենք ոչ մի համաձայնություն չունենք՝ այնուհետև դրանք վերածելու ուղիղ բանակցությունների»,- մեջբերում է Արաղչիի խոսքը IRNA-ն: