211652_close_icon
views-count2123 դիտում article-date 21:28 23-01-2014

Ադրբեջանցիները դիմել են Եվրադատարան. տեսանյութ

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի 6 քաղաքացիների գանգատը: Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով պատասխանող կողմը ներկայացնում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նա հայտնեց, որ հայցի ճանաչելիության հետ կապված հայկական կողմը երկու հիմնական ուղղություն է շեշտադրել: Նախ՝ ԼՂՀ-ն անկախ պետություն է եւ Հայաստանը որեւէ իրավազորություն չունի նրա նկատմամբ, երկրորդ՝ եթե անգամ որեւէ սուբյեկտ գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, դատական պաշտպանության համար կարող է դիմել ԼՂՀ արդարադատության համակարգին, այսինքն, հայցվորը պետք է սպառեր ներպետական դատական ատյանները։ Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով հայցվորը ներկայանում է որպես Ադրբեջանի քուրդ փախստական, որը նախկինում ապրել է Լաչինում: Ըստ հայցադիմումի, 1992-ին վտարվել է իր տնից: Եվրադատարանում հայցվորը սեփականության եւ մասնավոր կյանքի անձեռնամխելիության իրավունքի խախտման համար փոխհատուցում է պահանջում: Հայկական կողմը օգտվելով եվրադատարանի նախադեպային իրավունքից՝ հիմնավորել է, որ պետության միջազգայնորեն ճանաչված չլինելը ներպետական դատական պաշտպանությունից օգտվելու խոչընդոտ չէ : Գեւորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ներկայացված հիմնավորումներին Ադրբեջանի ներկայացուցիչն ու հայցվորը չեն կարողացել հակափաստարկներ ներկայացնել եւ պատշաճ հիմնավորել հայցը: ՄԻԵԴ վերին պալատում փետրվարի 5-ին կլսվի Ադրբեջանի դեմ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից բռնի տեղահանված Մինաս Սարգսյանի գանգատը: 2009-ին վախճանված Սարգսյանի հայցը կպաշտպանեն նրա այրին ու երեք զավակները: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390492983]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր