2988 դիտում
15:38 22-07-2014
17-ամյա հայ հովվին սպանած ադրբեջանցիների գործը պետք է ուղարկվի Եվրադատարան
17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործը պետք է հանգուցալուծում ստանա Եվրադատարանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերից կսկսեն զբաղվել այդ գործով: Նրա ղեկավարած կազմակերպությունը Սմբատ Ցականյանի ընտանիքին կփորձի ցուցաբերել թե իրավական, թե հոգեբանական, թե սոցիալական աջակցություն:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանել են ադրբեջանցի դիվերսանտները: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին տեղեկացրել էին Նոր Էրքեջ գյուղի բնակիչները, ովքեր ասել էին, որ դա ոչ թե ենթադրություն է, այլ քննության արդյունքներն են դա ապացուցել: Նրանց փոխանցմամբ՝ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետանալու մասին տեղեկությունը, ում հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են: Նա անհետացել էր հուլիսի 4-ից:
Նմանատիպ նյութեր
3319 դիտում
13:23 21-02-2019
Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ. ՀՀ վարչապետ
2123 դիտում
21:28 23-01-2014
Ադրբեջանցիները դիմել են Եվրադատարան. տեսանյութ
Այս բաժնից
616 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
652 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով