211652_close_icon
views-count1297 դիտում article-date 11:24 24-01-2014

Էրդողանի որդին հայտնել է, որ պատրաստ է ցուցմունք տալ

Թուրքիայում 2013-ի դեկտեմմբերից սկսված «Մեծ կաշառք» օպերացիայի շրջանակներում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիչլյալ Էրդողանը, ով կասկածվում է կաշառակերության մեջ, հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ ոստիկանություն և ցուցմունքներ տալ: Կրտսեր Էրդողանի փաստաբանը հայտարարել է, թե մինչ օրս իր պաշտպանյալը ցուցմունքի հրաման չի ստացել, այդ իսկ պատճառով չի ներկայացել ոստիկանություն: Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով Թուրքիայի մի քանի նախարարներ հրաժարական տվեցին, ձերբակալվեց 50-ից ավելի մարդ: Ռեջեփ Էրդողանը, ի պատասխան՝ ոստիկանական համակարգից հեռացրեց մի քանի հարյուր աշխատակիցների: ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին նաև, որ Բի;յալ Էրդողանը թաքնվում է Ադրբեջանում:

Նմանատիպ նյութեր