211652_close_icon
views-count2755 դիտում article-date 16:39 18-09-2016

Շվեդիայում անհայտ անձինք մեկ գիշերվա ընթացքում 15 ավտոմեքենա են հրդեհել

Շվեդիայի հարավում գտնվող Մյալմյո քաղաքում մեկ գիշերվա ընթացքում հրդեհվել է 15 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Sydswenskan պարբերականը: Ըստ նախնական տեղեկությունների՝ առավոտյան ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալներից մեկին: Հրդեհվել են նաև հաշմանդամների համար նախատեսված տրանսպորտային միջոցները: Տարհանվել է այրվող ավտոմեքենայի մոտակայքում գտնվող բազմաբնակարանային շենքը՝ ավտոմեքենայի մեջ գազի բալոնների պայթյունի սպառնալիքի պատճառով: Հանցագործները հրդեհել են նաև տարածքում կառուցվող գրադարանը: Այս պահին հայտնի է, որ հրդեհների պատճառով տուժածներ չկան: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: Նշեք, որ 2016 թ.-ի սկզբից Մյալմյո քաղաքում արդեն 110 մեքենա է հրդեհվել:

Նմանատիպ նյութեր