211652_close_icon
views-count1157 դիտում article-date 17:46 24-01-2014

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 24-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտում Իտալիայի հետ համագործակցության եզրեր գտնելու փորձեր են եղել, սակայն տարբեր պատճառներով չեն կայացել: Խոսելով կապի ոլորտում գրանցած ձեռքբերումների մասին՝ նախարարը դեսպանին ներկայացրեց հայաստանյան հեռուստաեթերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշեց, որ արդեն պայմանգիր է կնքվել շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ, որն իրականացնելու է այդ գործընթացը: Ջովաննի Ռիչուլլին վստահություն հայտնեց, որ Իտալիայում ուրախ կլինեն մեծացնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը տրանսպորտի և կապի ոլորտում: Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է տարբեր ծրագրերով և առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր