211652_close_icon
views-count992 դիտում article-date 18:32 05-02-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Գագիկ Բեգլարյանը ողջունելով նորանշանակ դեսպանին՝ շնորհավորեց նրան մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում: Իգոր Նազարուկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի: Պաշտոնյաները կարծիքներ փոխանակեցին Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: Կողմերը մանրամասն անդրադարձան Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր