1911 դիտում
17:41 24-01-2014
Եվրո-2016. վիճակահանությունից առաջ Հայաստանը կլինի 4-րդ զամբյուղում
Հաստատվել է Եվրո 2016-ի ընտրական փուլի վիճակահանության զամբյուղների կազմը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 4-րդ զամբյողում: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 23-ին: Մրցաշարի կազմակերպիչ երկրի` Ֆրանսիայի հավաքականը հանդես կգա եզրափակիչ փուլում, իսկ մնացած 53 երկրները ընտրական փուլում կպայքարեն 23 ուղեգրերի համար:
Թիմերը կբաժանվեն 9 ընտրական խմբերի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ երրորդը հորիզոնականում գտնվող լավագույն ընտրանին միանգամից Եվրո-2016-ի ուղեգիր կնվաճեն: Խմբերում երրորդ տեղերը գրաված մնացած 8 թիմերը անցումային խաղերում կվիճարկեն մնացած 4 ուղեգրերը:
1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա և Հերցեգովինա
2-րդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա
3-րդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան:
4-րդ զամբյուղ. Մոնտենեգրո, [b]ՀԱՅԱՍՏԱՆ[/b], Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս:
5-րդ զամբյուղ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, ՆՀՀ Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս:
6-րդ զամբյուղ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Ֆարերյան կղզիների, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար:
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
16:06 17-06-2015
2018թ. աշխարհի առաջնության վիճակահանությունից առաջ. Հայաստանը 5-րդ զամբյուղում է
5069 դիտում
19:59 21-11-2018
Եվրո-2020. Հայաստանն ընդգրկվեց 5-րդ զամբյուղում
2374 դիտում
17:18 27-11-2020
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կլինի 5-րդ զամբյուղում
Այս բաժնից
1729 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը
1966 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
1465 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ