211652_close_icon
views-count11869 դիտում article-date 22:51 09-07-2017

Բակո Սահակյանը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ եւ ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարևոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:

Նմանատիպ նյութեր