211652_close_icon
views-count8371 դիտում article-date 19:12 24-01-2014

Հայ հետախույզները հարկ եղած դեպքում կարող են ծաղկեփունջ դնել Մեհրիբան Ալիևայի բարձին. տեսանյութ

«Արաբո» ջոկատի հրամանատարի խոսքով` ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ հայկական զինված ուժերի գրագետ պաշտպանությունը ցույց տվեց, որ հայ տղամարդը ի ծնե զինվոր է: Մանվել Եղիազարյանի հորդորն է` լինել միահամուռ, ինչը հաստատ հնարավորություն կտա յուրաքանչյուր պահ դիմադրություն ցույց տալ հակառակորդի հարձակումներին: Վետերան հետախույզ Վովա Վարդանովը լավ գիտի` ադրբեջանական դիվերսանտների մեծ մասը ազգային փոքրամասնություններ են: Դիվերսանտներին ոչնչացնելով, ըստ Վարդանովի, հայկական կողմը վերացնում է ադրբեջանական զինուժի հարձակողական ուժը: Վարդանովի գնահատականն է, հայկական զինված ուժերը լավ պատրաստված դիվերսանտներ ունեն: Նրանցից շատերը նույնիսկ կարող են հասնել Բաքու եւ ծաղկեփունջ դնել Մեհրիբան Ալիեւայի բարձին: Վարդանովը առաջարկում է նաեւ ակումբ բացել, որտեղ հնարավոր կլինի դիվերսանտներ պատրաստել: Վովա Վարդանովը պնդում է` Իլհամ Ալիեւը կգնա պատերազմի այն ժամանակ, երբ հասկանա, որ կորցնում է իշխանությունը: Հետախույզ վետերանների վարչության ներկայացուցիչները վստահեցնում են` պատերազմի դեպքում իրենք կրկին կմեկնեն կռվի դաշտ: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390570225]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր