211652_close_icon
views-count988 դիտում article-date 19:37 24-01-2014

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարին

Հունվարի 24-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյորին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Քյորին՝ Աշոտ Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնեց հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակի առնչությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ Կանադայի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում: Դեսպան Քյորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ եռանդ և ուժ չի խնայի հարաբերությունների հետագա զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հարցերին:

Նմանատիպ նյութեր