211652_close_icon
views-count1949 դիտում article-date 21:40 15-08-2019

Ուզբեկստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարին

Օգոստոսի 14-ին Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանն (նստավայրը՝ Երևան) իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովին (Abdulaziz Komilov): Հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Գրիգորյանի և նախարար Քամիլովի առանձնազրույցը, որին ներկա էին նաև Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Ռավշանբեկ Ալիմովը (Ravshanbek Alimov), մամուլի ծառայության ղեկավար Ադիլբեկ Քայիփբերգենովը (Adilbek Kaipbergenov) և ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության բաժնի վարիչ Ջահանգիր Ամինովը (Jahangir Aminov): Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Քամիլովը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Արամ Գրիգորյանը նշեց, որ հայ-ուզբեկական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-ուզբեկական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց երկու երկրների հարաբերություններում Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը։ Դեսպան Գրիգորյանը և նախարար Քամիլովը անդրադարձան նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությանն ու ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը։

Նմանատիպ նյութեր