211652_close_icon
views-count1545 դիտում article-date 21:48 24-01-2014

Փարիզում մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Այսօր` հունվարի 24-ին Փարիզում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ սա երկու արտգործնախարարների այս տարվա առաջին հանդիպումն է, վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2013 թվականի դեկտեմբերին:

Նմանատիպ նյութեր