211652_close_icon
views-count1301 դիտում article-date 11:45 22-07-2014

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել, որտեղ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի ԼՀ հիմնախդիրը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամեր առաջ ժամանել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունենալու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին նա գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Հենց նոր ժամանեցի Բրյուսել, որտեղ հանդիպելու եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բանակցությունների միջոցով կարգավորման ենք ձգտում»,-գրել է Ուորլիքը: Նշենք նաև, որ հուլիսի 22-ին Է. Նալբանդյանը մասնակցելու է Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր