1673 դիտում
00:06 25-01-2014
Հայաստանի սահմանամերձ գյուղերում այժմ վիճակը խաղաղ է. տեսանյութ
Հակառակորդի գնդակից վիրավորված այգեպարցի 16-ամյա աղջիկը վիրահատությունից հետո շարունակում է ապաքինումը Բերդի հոսպիտալում: Դպրոցական Լիանա Անիկյանը հրազենային վնասվածք էր ստացել հինգշաբթի ուշ երեկոյան, տանը, գրասեղանի առջև Աբովյան կարդալիս: Մղձավանջային օրվա մի քանի դրվագ աղջիկը հիշեց մեզ հետ հեռախոսազրույցում:
Այգեպար, Մովսես, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը անցած օրը դարձյալ հայտնվել էին ադրբեջանցիների անկանոն կրակահերթերի տակ: Այսօր, օրվա երկրորդ կեսին, իրավիճակը Տավուշում խաղաղվել էր, ինչի մասին վկայել են սահմանամերձ համայնքների ղեկավարները:
Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/45873]armeniatv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
541 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
736 դիտում
18:32 15-11-2024
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
700 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին