2129 դիտում
18:38 12-08-2020
Հայփոստը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում. Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվել է Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք
Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ Հայփոստ ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած Հայփոստի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն:
Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է:
Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:
«Նախատեսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ ներդնել սահմանային գյուղերի մեր բաժանմունքներում: Վստահ եմ, որ Տավուշի սահմանամերձ հատվածում Հայփոստի առավել ընդգծված ներկայությունն ու արդիականացումը զուտ փոստային կապի զարգացման գործոնից բացի՝ կունենա լուրջ հոգեբանական, սոցիալական և բարոյական ազդեցություն: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին երկրում իրականացվող արդիականացման գործընթացին հաղորդակից դարձնելն այսօր չափազանց կարևոր է:
Երիտասարդները շատ դեպքերում լքում են իրենց համայքները համապատասխան որակյալ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Մենք մեր բաժանմունքով Բարեկամավան ենք բերում որակյալ փոստային ծռայաություն և լայնաշերտ կապ: Սրանք հնարավորություն կտան գյուղի երիտասարդներին ինտեգրված աշխատել, կրթվել, մրցունակ լինել աշխարհի իրենց տարեկիցների հետ և զարգացնել իրենց հմտություններն ապրելով հարազատ համայնքում: Հուսով եմ, որ մեր և այլ կառույցների գործուն քայլերի շնորհիվ սահմանային գյուղերում կավելանան երիտասարդները, նոր ձևավորվող ընտանիքները, իսկ դպրոցներում՝ նոր դասարանները: Բարեկամավանով սահմանային համայնքներում մեկնարկում ենք նոր մեծ ծրագիր, որի իրականացման գործընթացում լիահույս ենք ունենալ նաև ՀՀ կառավարության ծանրակշիռ աջակցությունը», - նշեց Հայկ Կարապետյանը:
Բարեկամավան գյուղում կառուցվել է կոնցեպտուալ նոր սերնդի փոստային բաժանմունք, որը մշակվել է Հայփոստի մասնագետների կողմից: Նոր մոդելը կկիրառվի Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել:
Նոր մոդելն ունի ժամանակակից տեսք, ապահովում է ռեսուրսների մեծ օպտիմալացում: Նոր կոնցեպտի բոլոր կառույցները պատրաստվելու են թեթև կոնստրուկցիաներով՝ մետաղ, ապակի և ջերմամեկուսիչ նյութեր:
Նոր շարքի բոլոր մոդելների առանձնահատկությունն այն է, որ նրանք միտված են ապագային, հագեցած են տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններով: Բաժանմունքներն, անկախ չափսից, պետք է ապահովեն Հայփոստի առկա և ապագայում նախատեսվող գործառույթների ամբողջական սպեկտրը: Անկախ հեռավորությունից՝ Հայաստանի ամբողջ բնակչությանն իր իսկ բնակավայրում պետք է մատուցվեն նույն մակարդակի որակյալ ծառայություններ, այդ թվում՝ ժամանակակից կապի, ֆինանսական, պետական և էլեկտրոնային պետական ծառայություններ:
[b]«Հայփոստ» ՓԲԸ[/b]
Նմանատիպ նյութեր
11124 դիտում
18:52 04-05-2018
Սահմանամերձ Ճամբարակի տարածաշրջանի մի քանի գյուղերում ԵԿՄ նոր բաժանմունք է հիմնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1658 դիտում
14:22 25-01-2022
ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են նոր հնարավորություններ ՀայՓոստի համար
4935 դիտում
11:43 31-07-2020
Հայփոստը հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»