211652_close_icon
views-count2126 դիտում article-date 09:34 25-01-2014

Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար նույնականացման քարտեր ունենալը պարտադիր չէ. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նույնականացման քարտերի առկայությունը պարտադիր անհրաժեշտություն չէ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից ստացված պարզաբանումից: Նշենք, որ պետական ու ոչ պետական հիմնարկներում աշխատակիցներից հաճախ պահանջում են այս քարտերը՝ անտեղյակությունից կամ պետական գանձարանը հարստացնելու մղումից ելնելով: Նույնականացման քարտերը տրամադրելու համար քաղաքացիներից գանձվում է 3 հազար դրամ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր