211652_close_icon
views-count1583 դիտում article-date 10:00 25-01-2014

Ըստ ԱՎԾ–ի, 2013-ին տնտեսական հրաշք է տեղի ունեցել. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Պարզվում է՝ 2013 թվականի ընթացքում տնտեսական հրաշք է տեղի ունեցել։ Միջին ամսական աշխատավարձը 2013 թվականի դեկտեմբերին թռիչքաձև աճել է։ ԱՎԾ-ի տվյալների համաձայն, 2013թ. նոյեմբեր ամսին միջին անվանական ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 159.952 դրամ։ Այդ թվում՝ պետական աշխատողների աշխատավարձը կազմել է 141.813 դրամ, մասնավոր հատվածինը՝ 185.986։ Իսկ դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը թռիչքաձև աճել է՝ դառնալով 283.482 դրամ (աճը՝ 12.7%)։ Իսկ ինչի՞ հաշվին՝ պետական հատվածի աշխատավարձերի աճ։ ԱՎԾ զեկույցը մեզ համոզում է, որ պետական հատվածում աշխատավարձը մեկ ամսում աճել է 16.1%-ով՝ դառնալով 185.393 դրամ։ Մասնավոր հատվածում էլ աճը եղել է 9%՝ հասնելով 229.444 դրամի։ Պետական հատվածում, որքան հայտնի է, դեկտեմբերին աշխատավարձի բարձրացում տեղի չի ունեցել։ Բարձրացում նախատեսվում է այս տարվա կեսերից, իսկ զինվորականների համար՝ այս տարվա հունվարի 1-ից։ Թե ինչպես են բարձրացել պետական ծառայողների աշխատավարձերը՝ 1 ամսում միջինը 43.580 դրամով, որ նույն աշխատավարձ ստացողներն այդ մասին տեղյակ չեն, մնում է անհայտ։ Ըստ երևույթին, տեղի է ունեցել հրաշք, որը տեսել են միայն հայրենի վիճակագիրները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր