211652_close_icon
views-count1430 դիտում article-date 12:47 25-01-2014

Ադրբեջանը խեղաթյուրում է հանդիպման էությունը. Տիգրան Բալայան

Երեկ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Հայաաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առանցքում ընկած է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը և որքան շուտ Հայաստանի Զինված ուժերը լքեն «Ադրբեջանի գրավյալ տարածքները», այնքան ավելի արագ տեղի կունենա միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության կարգավորումը»։ Այդ առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն գրել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն: Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»:

Նմանատիպ նյութեր