2859 դիտում
12:31 12-09-2018
Փաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է. Տիգրան Բալայան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ այս հանգամանքը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:
«Մենք Ֆրանսիայի հետ ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»,- նշեց խոսնակը:
Նշենք, որ վարչապետն աշխատանքային այցով Փարիզ կմեկնի սեպտեմբերի 14-15-ը: Այնտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
12:47 25-01-2014
Ադրբեջանը խեղաթյուրում է հանդիպման էությունը. Տիգրան Բալայան
4928 դիտում
12:54 25-07-2018
ՄԽ համանախագահները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առաջարկ են արել. Տիգրան Բալայան
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված