12475 դիտում
14:43 12-03-2018
Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ. Տիգրան Բալայան
Ադրբեջանը, զորավարժություններ իրականացնելով, խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»,- գրել է նա:
Ադրբեջանում մարտի 12-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել՝ զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ:
Զորավարժություններին ներգրավված են անձնակազմի մինչև 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
12:47 25-01-2014
Ադրբեջանը խեղաթյուրում է հանդիպման էությունը. Տիգրան Բալայան
1075 դիտում
19:11 26-03-2024
Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին