211652_close_icon
views-count1877 դիտում article-date 19:41 25-01-2014

Թող մեր օլիգարխները «Կարգին Հայկոյից» սովորեն. Կարեն Քոչարյան. tert.am

Հայաստանյան օլիգարխները, բարեգործները, լավ կլիներ օրինակ վերցնեին դերասան Հայկ Մարությանից («Կարգին Հայկո») և «Նոր հայեր» КВН-ի խմբի Արտակ Գասպարյանից, թե ինչպես է պետք անել բարեգործություն: [url=http://www.tert.am/am/news/2014/01/25/Karen-kocharyan/]tert.am[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի սոցիալապես անապահով 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով աջակցելու՝ [url=https://shamshyan.com/hy/article/140125170724/]նրանց երկուսի նախաձեռնությանը[/url]: «Թող նրանք, որ սովոր են ընտրությունների նախաշեմին մեկանգամյա՝ «օդնոռազովի» բարեգործական ակցիաներ անել, թող նայեն ու սովորեն, որովհետև որքան էլ Հայկոն կամ Արտակը ապահովված լինեն, հաստատ շատ-շատ ավելի քիչ ունեն, քան այն օլիգարխները, որոնք կարող էին անել ու անել վաղուց, այլ ոչ միայն ընտրություններին: Հատկապես, մի երկրում, որտեղ պաշտոնապես 35% բնակչությունը աղքատության մեջ է, և կան բավականին շատ օլիգարխներ»,- ասաց Կարեն Քոչարյանը: Հիշեցնենք, որ շոումենների համատեղ ծրագիրը մեկնարկել է այս տարեսկզբից և իրականացվում է Երևանի Քանաքեռ և Հույսի Ավան թաղամասերում, և ըստ դերասանի՝ նպատակ ունի լուծել օրվա հացի խնդիր ունեցող շատ քաղաքացիների հոգսը: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2014/01/25/Karen-kocharyan/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր