27125 դիտում
19:36 12-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակելու է պաշտոնավարել ՀՈԱԿ-ի ժ/Պ Արմեն Բեգոյանը: ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մարտի 13-ին հայտարարված մրցույթը չի կայանա:
Այս մասին հայտնել է Դատական տեղեկատվական համակարգը( DataLex):
ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել քաղաքացի Հայկ Հովհաննիսյանի դիմումը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի:
Մրցույթը նշանակվել է օրենսդրական բազմաթիվ խախտումներով: Դատարանը օրենքի ուժով կասեցրել է մրցույթը:
Դեռ 2019թ. հուլիսից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմավորման և կայացման ուղղությամբ հսկայական ներդրում ունեցող ներկայիս Ժ/Պ Արմեն Բեգոյանին քաղաքապետի ու նրա կնոջ քմահաճությունների, կամայականությունների ու ինքնագործունեության հետևանքով փորձ արվեց պաշտոնանկ անել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս պաշտոնը քաղաքապետի կինը՝ Իվան, խոստացել էր իր մտերիմներից՝ Հրաչյա Աղաբեկյանին: Վերջինը հանդիսանում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ: Ի դեպ, նա չունի համապատասխան մասնագիտություն և փորձ կանաչապատման ոլորտում:
Վերջին շրջանի աղմկահարույց հրապարակումները ևս մեկ անգամ փաստում են, որ ազգությամբ չեխ տիկինն է որոշում, թե Երևանի քաղաքապետարանի որ կառույցում ով պետք է պաշտոն զբաղեցնի:
Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա: Ի դեպ, նորաստեղծ ՀՈԱԿ-ը կարճ ժամանակահատվածում հսկայածավալ աշխատանք է կատարել:
Երևանը մաքրվել է տասնյակ տարիների աղբից: Իսկ առաջիկայում կանաչ Երևան ունենալու խոստում է տրվել:
Նմանատիպ նյութեր
17493 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ
136196 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից