211652_close_icon
views-count1435 դիտում article-date 10:54 27-01-2014

Անհայտ անձինք Ուկրաինային սպառնում են ատոմային էներգետիկայի տարածքների պայթեցմամբ

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ անհայտ անձինք սպառնում են պայթեցնել հիդրոէլեկտրակայանի և ատոմային էներգետիկայի տարածքները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Ըստ ազգային անվտանգության գերատեսչության, ազգային և պաշտպանական կարևորություն նշանակություն ունեցեղ տարածքները վնասելու, ներխուժելու, ոչնչացնելու համար, ըստ օրենքի, մեղավորներին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում: «Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ազգային էներգետիկ համակարգի շուրջ, բացասաբար են ազդում մեր պետության անվտանգության վրա և քաղաքացու կյանքի և առողջության համար վտանգ են ներկայացնում»,- ընդգծել է գերատեսչությունը:

Նմանատիպ նյութեր