211652_close_icon
views-count1199 դիտում article-date 21:49 27-01-2014

Ռումինիայում ձնաբքի պատճառով փակվել են դպրոցներ

Ռումինիայում երկու օր առատ ձյան տեղումների պատճառով որոշում է կայացվել փակել պետության դպրոցների մեծ մասը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով Ռումինիայի ՆԳՆ-ին: Ըստ գերատեսչության տվյալների, պետության 27 գավառներում ,այդ թվում մայրաքաղաք Բուխարեստում, եղանակային պայմանները մարդու կյանքի և սոցգործունեության համար վտանգավոր են համարվել: Չդադարող ձնաբուքն արդեն երկու մարդու կյանք է խլել: Պետության կառավարությունը քննարկում է երկրում արտակարգ դրություն հայտնելու մասին:

Նմանատիպ նյութեր