211652_close_icon
views-count1682 դիտում article-date 09:08 28-01-2014

Որքա՞ն տոկոսով կավելանա «Գազպրոմ-Հայաստան»-ի աշխատակիցների աշխատավարձերը. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. ««Գազպրոմ-Հայաստան» (նախկին «Հայռուսգազարդ») ընկերության աշխատակիցները սպասում են, որ այս տարվանից բարձրացվելու են իրենց վճարվող աշխատավարձերը։ Ընկերության աշխատակիցները համապատասխան տեղեկություններ են ստացել։ Աշխատավարձի սպասվող հավելումների մասին նշվող թվերը տարբեր են. մի աղբյուրն ասում է, որ ղեկավարությունը խոստացել է աշխատավարձը բարձրացնել մոտավորապես 100 տոկոսով, մյուս աղբյուրը նշում է, որ խոսքը 13 տոկոս հավելման մասին է։ Այս տեղեկությունների առնչությամբ երեկ մեր թղթակիցը փորձել է պաշտոնական մեկնաբանություն ստանալ։ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, ոչ աշխատանքային օրով պայմանավորած, առաջարկել է դիմել ավելի ուշ»,–գրում է թերթը։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր