2596 դիտում
08:00 04-08-2015
Սպառողը չգիտի՝ իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞նն է ինքը վճարելու, որքա՞նն է սուբսիդավորելու կառավարությունը. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Շաբաթ օրվանից ուժի մեջ է մտել ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրանում 16.93 դրամով: ՀՀ կառավարությունը, սակայն, ինշպես հայտնի է, սուբսիդավորելու է սակագնի այդ ավելացված մասը:
Երեկ մեր թղթակիցը ՀԷՑ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞նն է ինքը վճարելու, որքա՞նն է սուբսիդավորելու կառավարությունը: «Այս պահին մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ հասկանալու այն մեխանիզմը, որով բնակիչներին պետք է բացատրվի, թե ինչպես են վճարելու էլեկտրաէներգիայի վարձը»,- պատասխանել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: Մեր թղթակցի հարցին արդյո՞ք անդորրագրի վրա նշված է լինելու ամբողջ գումարը, թե՞ միայն այն, ինչ բնակիչը պետք է վճարի Սարջանյանը պատասխանել է. «Դեռ չեմ կարող ասել, թե անդորրագրի մեջ ինչ է լինելու գրված։ Թե ինչպես է բնակիչը հասկանալու, թե որն է իր վճարելիքը՝ դա դեռ քննարկվում է»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
16:16 11-02-2014
ԼՂՀ կառավարությունը սուբսիդավորելու է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը
2428 դիտում
17:04 30-06-2015
Էլեկտրաէներգիայի նոր սակագինը Հայաստանի կառավարությունը բյուջեի հաշվին չի սուբսիդավորելու. Հովիկ Աբրահամյան
3640 դիտում
14:49 29-03-2019
Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»