211652_close_icon
views-count3617 դիտում article-date 15:38 08-05-2019

ԲԷՑ-ի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 27 տոկոսով

Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 16%-ով, մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ Էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27%-ով: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/974064.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է. եւս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: «85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել՝ պարենային աղքատության գծից նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար: 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15.000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական բաղադրիչից»,- մանրամասնեց Փաշինյանը: Նա հավելեց, որ Հանրապետության մի շարք պետական ԲՈՒՀ-երում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը, Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/974064.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր