1975 դիտում
09:39 28-01-2014
Էժան դիզվառելիքով 23 ավտոցիստեռներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խմբագրությունն ահազանգ ստացավ, որ Մեղրիի մաքսակետում 23 ավտոցիստեռների չեն թողնում մուտք գործել Հայաստան։ Յուրաքանչյուրն ավելի քան 20 տոննա տարողությամբ այդ ցիստեռները Իրաքից Հայաստան են բերել դիզվառելիք, սակայն մաքսավորների ստեղծած խոչընդոտների պատճառով չեն կարողանում մաքսազերծել այն։ Դիզվառելիքը ներկրող գործարարները մաքսավորներից պահանջել են պաշտոնապես հիմնավորել և գրավոր տրամադրել բեռը չմաքսազերծելու պատճառները, որպեսզի կարողանան դիզվառելիքը տեղափոխել այլ երկիր կամ ետ տանել։ Սակայն մեր մաքսավորները չեն հիմնավորում։ Անձնական զրույցներում մաքսավորները նշում են, որ իրավական տեսանկյունից որևէ պատճառ չկա, բեռը չմաքսազերծելու և իրենց գործողությունները բացատրում են բոլորովին այլ՝ ոչ իրավական դրդապատճառներով։
Երեկ մենք բազմաթիվ փորձեր արեցինք կապվել մաքսային ծառայության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան հետ, սակայն ապարդյուն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված