211652_close_icon
views-count25374 դիտում article-date 13:17 24-08-2022

Արդեն 2 օր է, 300-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ Բագրատաշենի մաքսատան որոշ չինովնիկների փնթի աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ քաղացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 2 օր է՝ չգիտեն, թե երբ կհատեն Վրաստանից դեպի Բագրատաշենի անցակետը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում  էին. «2 օր է՝ վրացական կողմի օպերատիվ ու արագ աշխատանքի շնորհիվ հասել ենք Բագրատաշենի անցակետ, որ պետք է արդեն հատենք սահմանն ու մտնենք Հայաստան։ 300-400 բեռնատարներ, քանի օր է, կանգնած են։ Բագրատաշենի տամոժնիայի աշխատողները, ասես, ատամհատիկին կրիա քաշած լինեն. կրիայի նման են աշխատում, հլը՝ ավելի դանդաղ։ Վրացական կողմն էնքան օպերատիվ ու արագ է աշխատում. որ էլ ասելու չէ։ Իսկ մեր մոտ ժամերով սպասում ես, թե տամոժնիայում նստած տեղական չինովնիկները երբ կբարեհաճեն մոտենան ու մարդավարի սպասարկում ապահովեն։ Հետո էլ ասում են, թե հավասարվում ենք Եվրոպային։ Ա՞յդ ձևով եք Եվրոպայի հետ հավասարվում։ Իսկ Եվրոպայույմ նման փնթի աշխատանքի համար պատասխանատուներին 5 րոպեում պաշտոնանկ կանեին։ Հիմա ի՞նչ. ո՞ւմ դիմենք, չգիտենք։ Գոնե հիմա մի քիչ մարդ եղեք ու մտածեք ձեր քաղաքացիների մասին։ Ուրիշ վախտ թողնես, կհայտարարեք, թե Հայաստանի ցանկացած քաղաքացի պաշտպանված է։ Իսկ մենք հիմա ստեղ որոշ չինովնիկների փնթի աշխատանքի արդյունքում հայտնվել ենք անպաշտպան վիճակում։ Բազմաթիվ վարորդներ կան, ովքեր մեծասահակներ են։ Արդեն սնունդն էլ է սպառվում, ու այս շոգին շատերը նաև հնարավոր է՝ առողջական խնդիրներ ունենան ու նրանց ինքնազգացողությունը վատանա։ Էդ ժամանակ ի՞նչ եք անելու, հասնելու եք, մեր ականջներին լապշա՞ կախեք ու գնաք, հարգարժան մաքսավորներ։ Մենք վստահ ենք, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակի մասին իմանա, մի քանի մաքսավորներ «հօդս կցնդեն», ինչը դաս կլինի մյուսների համար, որ եթե աշխատանքի են ընդունվել, ապա պարտավոր են, առաջին հերթին, ծառայել քաղաքացուն ու գործել օպերատիվ»։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր