211652_close_icon
views-count43213 դիտում article-date 14:05 16-04-2020

Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. ալյուրով ու ցորենով բեռնված մեքենաները չեն կարողանում մուտք գործել Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ալյուր ու ցորեն ներկրող ընկերություններից մեկի հիմնադիր-տնօրենից, ով հայտնել է, որ երեկվանից Բագրատաշենի մաքսային ծառայողները թույլ չեն տալիս մի քանի բեռնատար ալյուրն ու ցորենը անցկացնել Հայաստանի տարածք՝ պատճառաբանելով, թե հարկային պարտավորություններ ունեն, մինչդեռ, ըստ ահազանգողի, ապրիլ ամսվա հարկային պարտավորությունները իրենք պետք է կատարեն մայիս ամսին։ «ՌԴ-ից ներկրում ենք անում, ԵԱՏՄ կարգավորումներով ասվում է, որ եթե այս ամիս ապրանք ես ներմուծում, հարկը պետք է վճարես մյուս ամսվա 20-ին։ Երեկ չէ, առաջին օրը 4 բեռնատար ապրանք ենք բերել, որը, շեշտում եմ, ալյուր ու ցորեն ենք բերում, որ ազգս ալյուրի ու հացի կարիք չունենա: 2 ավտո ալյուրն ու 2 ավտո ցորենը մի կերպ կիրակի օրը ներկրել ենք Հայաստան: Այդ պահին մեր ֆիրման հնուց կուտակված 156 հազար դրամ պարտք՝ հնուց գոյացած: Հետեւից էլի ենք ապրանք ներկրել՝ 2 ավտո ցորեն, 2 ավտո ալյուր։ Այս ապրանքը կիրակի օրվանից կանգնեցրել են, ասում են՝ էն նախորդի հարկերը բեր, մուծի, նոր կթողնենք։ Ասում եմ՝ հարգելիս, գնա, օրենքը կարդա, կամ ես բերում եմ, մուծեմ հին պարտքը, բայց նորը մյուս ամիս պետք է մուծել: Մաքսավորն ասում է՝ վերեւներից հրաման կա: Մաքսայինի աշխատակիցը, ով միայն Տիգրան անունով է ներկայացել, այլեւս մեր զանգերին չի պատասխանում։ Էլ թեժ գիծ ենք զանգել, էլ մեր իրավաբաններն են խառնվել, չգիտենք՝ ինչ անենք, մեր ապրանքը փչանում ա: ՊԵԿ-ից հույսներս կտրել ենք, արդեն, 2 ժամից էս ալյուրը կփչանա: Բեռնատարների վարորդներն ու էն մարդիկ, ովքեր գնելու էին մեզնից ալյուրը, հարձակվել են մեզ վրա, մնացել ենք անտերուդուս, անպաշտպան, ապրանքն էլ որ փչացավ, մոտ 25 մլն դրամի վնաս ենք կրելու, որի պատասխանատուն փաստացի չկա, բայց ոչ մեկի գրավոր որոշում չունենք: Հիմա փաստացի 2 մեքենա ալյուրով է կանգնած, 2 մեքենա էլ՝ ցորենով, 2 մեքենա էլ ճանապարհին է: 4 բեռնատար ցորենի վարորդները ասետիններ են, ովքեր զարմացել են, որ Հայաստանը չի թողնում իրենց երկիր ալյուր բերի, խայտառակ վիճակ է ստեղծված: Էդ նախկին 156 հազարը երեկ առավոտ վճարել եմ, բայց հիմա էլ դրել, էս ամսվա հարկերն են ուզում, որը, կրկնում եմ, հաջորդ ամիս պետք է վճարեմ»,-ասաց ահազանգող տնօրենը՝ խնդրելով դեռեւս չհրապարակել ոչ իր անունը, ոչ էլ ընկերության: Տնօրենը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը՝ խնդրելով հրատապ քայլեր ձեռնարկել՝ օրենքի կետը պահելու, ինչպես նաեւ իրենց խնդրին լուծում տալու ուղղությամբ. «1 մլն 950 հազար դրամ գումար են ուզում կիրակի օրվա ներմուծման համար, գրավոր որոշում եմ պահանջում՝ չեն տալիս»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր