211652_close_icon
views-count2263 դիտում article-date 13:51 28-01-2014

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է. տեսանյութ

Այսօր հայ անվանի պոետ, մեծ ոգու տեր մարդու՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն այս տարի ևս մեծանուն քնարերգուի արվեստի բազմաթիվ գնահատողները Կոմիտասի անվան պանթեոնում հարգեցին նրա հիշատակը: Վահան Տերյանի անվան հետ է կապվում հայ պոեզիայի զարգացման պատմության նոր փուլերից մեկը: Մի փոքր նրա կենսագրությունից. Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի գեղեցիկ բնաշխարհով Գանձա գյուղում՝ գյուղի հոգևորական Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում: Պեոտի մանկության տարիներն անցել են հայրենի գյուղում: Ավարտելով գյուղի դպրոցը՝ Տերյանը 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան: Ավարտելով Լազարյան ճեմարանը 1906թվականին՝ Վ. Տերյանն ընդունվում է Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար: Նրան տեղափոխում են Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1916թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ 35 տարեկան հասակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր